Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիմելու ենք ՄԻԵԴ. դատավորն ուղերձներ էր հղում ինչ-որ անձանց». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մայիս 06,2019 13:51

«Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար: Քրեական օրենսգիրքն ունի նաեւ հոդված, համաձայն որի՝ եթե անձն առերեւույթ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հատուցում է վնասները, պարտավոր են գործը կարճել: Դեռեւս նախաքննության փուլում մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հատուցել վնասները, բայց վարույթն իրականացնող մարմինն անտեսեց դա՝ գործն ուղարկելով դատարան: ՀՔԾ-ն անօրինականություն թույլ տվեց: Հետեւաբար, այս քրեական գործով տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ օրերս առաջին դատական նիստն էր:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հայտնեց, որ ներպետական ատյաններում այս գործն արդեն իսկ սպառված են համարում, ուստի դիմելու են ՄԻԵԴ եւ այլ միջազգային իրավական ատյաններ. «Դատավարությունն ենք բողոքարկելու, այդ թվում՝ կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը (մերժում): Բացի այդ, դատավորը, լինելով պրոֆեսիոնալ, կոպիտ խախտումներով մեկ րոպե շուտ ցանկացավ լսել նիստը ԶԼՄ-ների ներկայությամբ՝ ինչ-որ անձանց ուղերձ ուղարկելով այն մասին, թե ինչպիսի կամակատար դատավոր է ինքը: Մենք ասել էինք, որ հիվանդանոցում գտնվող Մանվել Գրիգորյանը եւս ցանկանում է դիրքորոշում հայտնել: Պետք էր կամ հետաձգել նիստը կամ արտագնա նիստ գումարել հիվանդանոցում: Մերժեցին»:

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի միջամտելու դատական համակարգի աշխատանքին, բայց պարտավոր է տեսնել, թե ովքեր են ցանկանում ազդել քրեական գործի ելքի վրա. «Հավատում եմ, որ չի միջամտում, բայց տեսնելով ընտրովի արդարադատությունը, փաստում եմ՝ կա միջամտություն, այլապես գործը կկարճեին»:

Հիշեցնենք, որ «Երկրապահ կամավորականների միության» նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2306152016326264/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031