Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն եւ Լեւոն Լևոն Ջուլֆալակյանները վիճել են իրենց բաժնետիրոջ հետ. վերջինս պնդում է, որ իրեն հարվածել են ձեռքերով և ոտքերով

Մայիս 06,2019 13:34

Մայիսի 5-ին, ըստ shamshyan.com-ի, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է, որ նման բան է եղել. «Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։ Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին՝ ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։
Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, (Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ…😳

հ.գ. որպեսզի մի հատ էլ հիմա նոր անիմաստ թեմա չբացվի,թե «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում…», մեկից ասեմ,փետրվարից սրճարանը վարձով է տրված, մինչև էդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով, եղել եմ «պասիվ ինվեստոր»։

«Հայկական ժամանակն» էլ հավելում է. «63-ամյա տղամարդը, որի խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծեծել են իրեն, հիվանդանոցում չէ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ նա հետազոտվել ու տուն է գնացել: «Նա այս պահին տանն է, իմ տեղեկությունով՝ տանն է, եկել է, հետազոտվել է, գնացել է տուն»,- ասաց նա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031