Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպան. «Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ հեռացված թոքը հետո աճում է»

Մայիս 06,2019 13:13

«Վահե Դոլմազյանը չի նշել փաստ, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը կխոչընդոտեր քննությանը կամ կխուսափեր դրանից: Վերացական դատողություններով անձին կալանքի տակ պահելն արգելվում է օրենքով»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայիսի 2-ի առաջին նիստում մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել գործի քննությանը, ասաց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է մեղադրողի այն պնդմանը, թե Մանվել Գրիգորյանի ուռուցքային հիվանդությունը բուժված է, Լեւոն Բաղդասարյանը շեշտեց. «Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ քաղցկեղով հիվանդ անձի թոքը հեռացնելուց հետո այն աճում է: Մենք ունենք բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ահազանգում են ոչ միայն քաղցկեղի, այլեւ այլ ծանր հիվանդությունների մասին: Հիվանդանոցում Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին»:

Վահե Դոլմազյանը նաեւ շեշտել էր, թե Մանվել Գրիգորյանն ընդունել է սնունդ, որը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող անձին: Պաշտպանը դա աբսուրդ է համարում. «Դա հանրության համար արված հայտարարություն է: Դա բացառվում է: Նա գտնվում է բժիշկների եւ անվտանգության հսկողության ներքո»:

Հիշեցնենք, որ «Երկրապահ կամավորականների միության» նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/2306152016326264/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031