«Գրքի հրապարակումը միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որը շահարկվում է եւ տարածվում է, չի համապատասխանում իրականությանը: Իրենց նշած այլասերվածության որեւէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա»,-այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ սրճարան են մտել որոշ անձինք եւ ձվեր նետել միջոցառման մասնակիցների ուղղությամբ:
Նախարարի խոսքով, մարդիկ կուզեն կընթերցեն այդ գիրքը, կուզեն՝ ոչ. «Յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել, եւ դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման համար չէ: «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա: Իմ հայտարարությամբ ես պաշտպանել եմ ոչ թե գիրքը, այլ Հայաստանում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը»:
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այսօր պետությունը սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները որեւէ կերպ չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր եւ նման կազմակերպությունները նախարարության գործընկերներ են նաեւ: Ըստ նրա, 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ ոտնձգություն է եղել:
Կարդացեք նաև
Նախարարը գրքի վերաբերյալ մեկնաբանությունն արեց պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
ճիշդ է
այդ գիրքը, խնդիր չէ
սակայն այս նախարարը որպէս կառավարութեան գործընկեր յայտարարեց այս գիրքը տարածող կազմակերպութիւնը, որ նաեւ, որպէս երեխաների դաստիարակութեան թելադրանք, իր Կայքէջի վրայ տարածում է հետեւեալը՝
« Առանձնացվում են սեռական հարաբերությունների հետեւյան տեսակները
Հեշտոց-առնանդամ հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ կնոջ և տղամարդու միջև: Սա ամենադասական սեռական հարաբերության տեսակն է, որի ընթացքում առնանդամը ներթափանցում է հեշտոց: Շատ կանայք կարծում են, որ անպայման իրենց առաջին սեռական հարաբերության ժամանակ պետք է ցավ զգան կամ անպայման արյունահոսեն, որն իրականություն չէ: Եթե կինը բավականին սեռապես գրգռված է, ապա իր հեշտոցը բնական հեղուկ է արտադրում և փոքր-ինչ լայնանում, որը հարաբերությունն ավելի նուրբ և անցավ է դարձնում: Եթե, այնուամենայնիվ, ցավ եք զգում, դա Ձեր իրավունքն է կանգնեցնել սեռական հարաբերությունը և փորձել ավելի ուշ կամ սպասել: Սա միակ հարաբերության տեսակն է, որի ընթացքում կինը կարող է հղիանալ, մնացած մյուս տարբերակների ժամանակ հղիություն հնարավոր չէ:
Հեշտոց-հեշտոց կամ ծլիկ-ծլիկ հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ երկու կանանց միջև, որի ընթացքում կարող են նաև օգտագործվել այլ իրեր: Շատերը կարծում են, որ այս հարաբերության տարբերակն անվտանգ է սեռավարակ ձեռք բերելու հարցում, սակայն դա այդպես չէ, ինչպես և մյուս հարաբերությունների ընթացքում, այս հարաբերության ընթացքում էլ կարող ես ձեռք բերել սեռավարակ, սակայն տոկոսային առումով ավելի քիչ, քան օրինակ հետանցքային հարաբերության ժամանակ:
Առնանդամ – հետանցք հարաբերություն, որը տեղի է ունենում երկու տղամարդկանց կամ տղամարդու և կնոջ միջև, որի ընթացքում առնանդամը կարող է ներթափանցել դեպի հետանցք: Կարևոր է նշել, որ այս հարաբերության ընթացքում սեռավարակի ձեռքբերման հավանականությունն առավել բարձր է, քանի որ հետանցքն ունի բավական նուրբ նյարդային վերջույթներ և պատեր, որոնք կարող են հեշտ պատռվել: Այս հարաբերության ընթացքում կարևոր է օգտագործել կրկնակի խոնավեցնող հեղուկով պատրաստված պահպանակ և լավ է սկզբից փորձել ներթափանցել հետանցք մատով և այնուհետև առնանդամով, որպեսզի հետանցքի պատերն առավել լայնացած լինեն:
Բերան-սեռական օրգաններ, որը տեղի է ունենում երկու տղամարդկանց, երկու կանանց կամ տղամարդու և կնոջ միջև: Այս հարաբերության տեսակը շատ հասարակություններում կարող է զզվելի կամ անբարոյական թվալ, սակայն սա յուրաքանչյուրի անձնական որոշումն է ունենալ կամ զերծ մնալ նմանատիպ հարաբերություններից: Իրականում սեռական օրգանները բավականին մաքուր օրգաններ են, քանի որ քիչ են շփվում արտաքին աշխարհի հետ և ճիշտ հիգիենայի պահպանման ընթացքում որևէ տհաճություն չի կարող առաջացնել: Դու կարող ես նախապես պայմանավորվել քո տղամարդ զուգընկերոջ հետ, որպեսզի հարաբերության վերջում օրինակ սերմնաժայթքումը լինի ոչ թե բերանի ներսում, այլ դրսում կամ օգտագործել պահպանակներ, որոնք հատուկ նախատեսված են բերանային հարաբերության համար: Տվյալ հարաբերության դեպքում, ինչպես և մյուս անպաշտպան հարաբերությունների դեպքում, կարող են փոխանցվել սեռավարակներ, սակայն հավանականությունն ավելի քիչ է, քան օրինակ հեշտոց-առնանդամ կամ հետանցք-առնանդամ հարաբերության պարագայում, բայց վտանգն այնուամենայնիվ գոյություն ունի: Այս հարաբերության ընթացքում կարևոր է հիշել, որ պետք չէ նախապես խոզանակել ատամները, քանի որ ատամները խոզանակելիս լնդերի երկայնքով ճեղքվածքներ կարող են առաջ գալ, որն ինքնին ավելի կմեծացնի սեռավարակ փոխանցելու հավանականությունը:
Հետանցք-բերան հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ ինչպես կին-կին, կին-տղամարդ, այնպես էլ տղամարդ-տղամարդ հարաբերությունների դեպքում: Տվյալ հարաբերության տեսակն էլ շատերը կարող են համարել տհաճ և զզվելի, սակայն սա ևս յուրաքանչյուրի իրավունքն է որոշել ունենալ նմանատիպ հարաբերություն, թե՝ ոչ: Կարևոր է նման հարաբերություն ունենալուց առաջ արտաքնապես լավ լվացվել:
Պետտինգ, որն ինքնին սեռական հարաբերություն չէ, այն սեռական օրգանների շփումն է, շոյումը: Պետտինգը լավ հնարավորություն է այն զույգերի համար, ովքեր դեռևս հաստատ չեն որոշել ունենալ սեռական հարաբերություն, բայց և ցանկություն ունեն միասին որևէ բան փորձելու: Պետտինգ կարող ես իրականացնել ինչպես մերկ սեռական օրգաններով, այնպես էլ հագնված: Եթե երկուսն էլ հագնված են, ապա սեռավարակ փոխանցելու վտանգ չկա, սակայն տվյալ վտանգը մեծանում է, երբ երկուսն էլ մերկ սեռական օրգաններով են իրար հպվում: Նման հարաբերության ժամանակ էլ կարող է տեղի ունենալ հղիություն, եթե կին և տղամարդ են և եթե սերմնաժայթքումը կատարվում է անմիջապես հեշտոցի մոտ, որը ավելի քիչ հավանական է իհարկե, բայց ամեն դեպքում կա նման վտանգ:
Բոլոր հարաբերության տեսակները նորմալ են և ընդունելի, եթե դու ինքդ ես հանգիստ վերաբերվում դրանց: Եթե դու պատրաստ ես ֆիզիկապես և հոգեպես, ապա ցավ կամ անհարմարություն շատ ավելի քիչ հավանական է, որ կզգաս, քան եթե լարված ես այդ ընթացքում: Միշտ հիշիր, որ վերջնական որոշումը քոնն է ունենալ հարաբերություն, թե՝ ոչ, և եթե որոշել ես ունենալ, ապա նաև պետք է գիտակցես այն բոլոր հետևանքները, որ կարող են լինել հարաբերության վերջում կամ ընթացքում: Եթե որոշել ես դեռևս սպասել կամ չունենալ ընդհանրապես սեռական հարաբերություն, սա ևս քո կարևոր որոշումն է, որը պետք է հարգի քո զուգընկերը: Վերոնշյալ պարագայում ոչ ոք քեզ չի կարող ստիպել կամ սպառնալ, հակառակ դեպքում պետք է հասկանաս, որ սխալը դիմացինի մեջ է և լրջորեն մտածես արդյոք ուզում ես շարունակել շփումը տվյալ մարդու հետ: »
իրենց գրածն է, եղածին պէս… տեսնենք կ’անցնի՞ ձեր գրաքննութեան… մինչ ուղղուած է երեխաներու դաստիարակութեան…