Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ներից եմ լսել». Արամ Օրբելյանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի՝ Մարտի 1-ի գործով ինքնաբացարկ հայտնելու մասին

Մայիս 06,2019 12:08

«ԶԼՄ-ներից եմ լսել, բայց ինչ հիմքով է, ինչ պատճառով է, ոչ մի բան չեմ կարող մեկնաբանել: Ես այլ աղբյուրներից ինֆորմացիա չունեմ: Ինչ-որ քննարկում էր եղել մինչեւ այդ, բայց քանի դեռ չկա որոշում, չենք տեսել ինչ հիմքով է, կդժվարանամ ինչ-որ բան մեկնաբանել»,- մեզ հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսպես արձագանքեց մեր հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի դատավոր Վարդան Գրիգորյանի (լուսանկարում) ինքնաբացարկի վերաբերյալ:

«Ժողովուրդը» հրապարակել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է քններ «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ է հայտնել: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատել են դատական դեպարտամենտից:

Նույն դատավորը օրեր առաջ վստահեցրել էր. «Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել, ես միշտ անկախ եմ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործի քննությունը մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին:

Թե ինչ հիմքեր կային նրա ինքնաբացարկի համար, հիմնական վարկածն այն էր, որ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, երբ Փաստաբանների պալատի նախագահ է եղել, Վարդան Գրիգորյանն աշխատել է որպես փաստաբան, հետեւաբար կարող է կաշկանդվածություն ունենալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031