Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA նորացված ցուցակում մեկ քայլ առաջադիմել է՝ 65-րդից բարձրանալով 64-րդ հորիզոնական: Հայ մարզուհին Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհիների մեջ վարկանիշով 5-րդն է:
Համաշխարհային դասակարգման լավագույն 10-նյակը կազմում են. Նաոմի Օսակա (Ճապոնիա), Պետրա Կվիտովա (Չեխիա), Սիմոնա Խալեպ (Ռումինիա), Անժելիկա Կերբեր (Գերմանիա), Կարոլինա Պլիշկովա (Չեխիա), Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա), Կիկի Բերտենս (Նիդերլանդներ), Սլոան Սթիվենս (ԱՄՆ), Էշլի Բարտի (Ավստրալիա), Արինա Սոբոլենկո (Բելառուս):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ