Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Սուսաննա Ստեփանյանը, մասնակցելով Ռումինիայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, մինչեւ 40 կգ քաշային կարգում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ նվաճել է հաղթողի կոչումը:
Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցում են 28 երկրների ձյուդոիստներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ