Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։
Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց:
Կարդացեք նաև
Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար:
Զարուհի ԲԱԹՈՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/2312962335426729?__xts__[0]=68.ARCNWs3Pktu17ZlLaFmdtB59lJwg1rufqXyu3TkRNiAIhQ16O6u583v9RQhLhBgnwOpfcFi3sB9d5w1iecih_Yzlm96W94FNRhNkUDfGgYGewde4ANa5-k49T5Zp0wCgRyY5sDChe31NVdU01oQaMFFXug8Sfe07jummT1TRupFSBX3suTkoxPL2tfjKCLSSJ2zJjv5q_U2CRbmWaQ3c-q-XMoAH9x-B4sUUgf6USaFSh1Npsf1GVD1rkT6aYnNENQD6CM73WcWcg8F5O3dQ-8UXg4iTuXJAV5dybffne-2_agwHQL2itVUKKmoEA-fWTRidzQ-9qngaX4U3uclqbzNe&__tn__=-R