Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքը նպատակ ուներ կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը․ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»

Մայիս 04,2019 23:51

Սույն թվականի մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, որը Հայաստանում միակ իրավապաշտպան կազմակերպությունն է, որ մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց, կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը:

Գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով  2017թ. սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի 68% դեպքում տուժող են ճանաչվել 5-17 տարեկան անչափահասները: ՍԲՃԿ ջանքերով 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:

Միջոցառման հայտարարությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում, որի համաձայն միջոցառման մասնակցությունը պետք էր նախապես հաստատել: Միջոցառումից մեկ օր առաջ Վահագն Չախալյանը ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածել է գրքի շապիկի նկարը և կոչ է արել միջոցառումից առաջ հավաքվել «Կամք» ՀԿ գրասենյակում՝ հետագա անելիքները տեղում որոշելու համար:

Միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը: Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլոք, ովքեր տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կոչ են անում.

  • ՀՀ իրավապահ մարմիններին՝ պատշաճ քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցած խուլիգանական արարքներին և հասարակական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը, իրականացնել գործի արդյունավետ և օբյեկտիվ քննություն և պատժել բոլոր պատասխանատու անձանց,
  • ՀՀ կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել կանխարգելելու և պատժելու իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների նկատմամբ հարձակումները և ատելության խոսքը և ապահովելու իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեությունը:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՆ ԵՐԵՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gohar says:

    Ամոթխած կանանց, հայ քրիստոնյա իրենց հորջորջող տղամարդկանց առաջարկվում է թարգմանաբար կարդալ և ուշացումով կրթվել։ https://www.chicagocac.org/books-children-sexual-abuse/

  2. gohar says:

    Գիրքը չափազանց կարևոր է և ուշացած։ Եթե գիրքը գրվել է կազմակերպության կողմից, խնդրում եմ Էլեկտրոնային ֆորմատով տպագրեք, կարդանք։ Եթե ոչ , ստացվում է հակառակորդների դեմ պայքարում ենք ինչպես հողմաղացների։

  3. Հ.Շ. says:

    «Արտաքուստ շատ անմեղ ու միայն երեխաներին բռնությունից զերծ պահելու ու պաշտպանելու նպատակով հրապարակված ու արդեն աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքի վերջաբանում հեղինակները մի քանի կայքեր են նշել, դրանցից մեկից ընթերցողները, իսկ այն նախատեսված է 3-6 տարեկան երեխաների ու նրանց ծնողների համար, …………………………………..»

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/07/1041308/

  4. gohar says:

    Հարգելի Հ․Շ
    Խնդրում եմ այս լինքերը նայեք, մանավանդ հեն առաջինը վերաբերվում է Ձեր մասնագիտությանը ։ Ինչո՞ւ է այն ընդունվում Կանադայում, ԱՄՆ-ում , աշխարհի այլ զարգացած երկրներում և կատաղի հարձակումների է ենթարկվում նոր- նոր հասարակությանը կրթել ցանկացող Նոր Հայաստանում ։ Կարծում եմ գիրքը տարիքային առումով չի պարունակում հակաօրինական որևէ գործողություն ։Ինչքան որ կարողացա կարդալ տարբեր տեղերից հանգեցրեց այդ եզրակացությանը ։
    https://www.ncjrs.gov/pdffiles1/Digitization/128329NCJRS.pdf
    https://www.cbc.ca/news/canada/montreal/sex-ed-is-coming-to-quebec-daycares-what-will-the-kids-learn-1.4818807
    https://www.cheo.on.ca/En/childyouthabuse

    https://www.protectchildren.ca/en/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031