«Արարատի մարզպետի շուրջ մատնանշվող խնդիրները հաճախ մտացածին են: Օրինակ՝ մամուլը գրում էր, որ Արարատի մարզպետն իր մորաքրոջ հարսին դարձրել է տնօրեն, բայց նման բան չէր եղել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն խորհրդական է նշանակել մորաքրոջ հարսին, եւ մտադիր է իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում եւս բարեկամի նշանակել, ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հին՝ նախկին մեթոդների հետ չէի համեմատի այսօրվա իրողությունները: Ինձ համար նշանակում կատարելիս մարդու որակն է կարեւոր: Ես բարեկամության սկզբունքով նշանակումներ չեմ անում եւ վստահ եմ, որ մեր գործընկեր-պաշտոնյաներն էլ չեն առաջնորդվում դրանով»,-նշեց Սուրեն Պապիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/661132817659490/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ