«Նման տեղեկատվության չեմ տիրապետում: Ասեմ ավելին՝ նման բան չէր կարող լինել: Եթե որեւէ պաշտոնյա նման քայլ է կատարել, դա կունենա իր հետեւանքը: Բայց կրկնեմ, որ ես չեմ տիրապետում նման տեղեկության»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Tert.am-ի տեղեկություններին այն մասին, որ Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները Լոռու մարզի դպրոցների տնօրեններից բացատրություն են պահանջել, թե ինչու վերջիններս ներկա չեն եղել և չեն մասնակցել Քաղաքացու օրվա առիթով մարզում կազմակերպված միջոցառումներին, ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չի կարող նման հրահանգ եղած լինել, թե պարտադիր բոլորը պետք է լինեին ինչ-որ տեղ: Անցել են այդ ժամանակները»,-վստահեցրեց Սուրեն Պապիկյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/661132817659490/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ