«Իմ անունն ապագա վարչությունում չի կարող քննարկվել, կարող է քննարկվել յուրաքանչյուր ընտրված վարչության անդամի անունը: Ես ընդամենն ապագա վարչության անդամի թեկնածու եմ, ինչպես մյուսները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում իր անունն է քննարկվում, ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հիշեցրեց, որ «երկրապահ կամավորականների միության» նախագահ ընտրված Սասուն Միքայելյանը մայիսին դադարեցնելու է ՔՊ վարչության ղեկավարի լիազորությունները. «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ այդ պարագայում ՔՊ վարչության նախագահությունը ստանձնում է վարչության փոխնախագահը, որը հիմա ես եմ: Բայց մենք հայտարարել ենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու ՔՊ համագումարը, որում նոր վարչություն է ընտրվելու՝ վարկանիշային ընտրակարգով: Ամեն կուսակցությունում առողջ՝ գաղափարական պայքար պետք է լինի: ՔՊ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի լինել ղեկավար կազմում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/661132817659490/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ