«Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ջայլամաբուծության տնտեսություն կա: Այնպես որ, այն մարզում, որտեղ ջայլամ են պահում, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»,-«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ջայլամաբուծությամբ զբաղվող գործարարին: Ապա ապրանքատեսակների ցուցահանդեսում Փաշինյանը համտեսեց գործարարների արտադրած գինին, կոնյակը, կերավ լավաշ, պանիր ու թթու: «Ա՜յ՝ իսկական տնական լավաշը սա է, այ սա հայերեն է»,-մեջտեղից կիսելով լավաշը՝ ասաց վարչապետը:
Լրագրողների հետ զրույցում էլ վարչապետը նշեց. «Շատ դեպքերում այն, ինչ անվանել եք ներդրումներ, ընդամենն օֆշորային գործընթացներ են եղել: Հիմա նոր այդ գործընթացը զրոյից պետք է սկսվի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ «նոր ներդրումներ սպասվո՞ւմ են», Փաշինյանն այսպես արձագանքեց. «Մայիսի ութի իմ ասուլիսում կասեմ: Վստահ եմ, որ մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք եւ վստահ քայլերով ենք գնում առաջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ