Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ հափշտակություններ՝ համաներմամբ ազատ արձակվելուց հետո

Մայիս 04,2019 15:27

Ապրիլի 2-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի 23-ամյա մի բնակիչ, որը վերջերս է համաներմամբ ազատ արձակվել, իսկ ազատազրկման էր դատապարտվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու համար։

Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ բացի նշված գողությունը, տղամարդը համաներմամբ ազատ արձակվելուց հետո կատարել է նաև անձնական ունեցվածքի շուրջ մեկ տասնյակ այլ հափշտակություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031