Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ տարածքում հիմնական խաղացողը Ռուսաստանն է». Կառլեն Խաչատրյան

Մայիս 04,2019 15:18

Ի՞նչ է տվել անցած տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Եթե նայում ենք այս տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում Հայաստանի դերակատարման ու առհասարակ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկային, տեսնում ենք, որ Հայաստանը հատկապես Ռուսաստանի հետ է ավելի է խորացրել առեւտրատնտեսական հարաբերությունները թե արտահանման, թե ներմուծման տեսանկյունից: Բայց միեւնույն ժամանակ պետք է նաեւ ընդունենք, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը ենթադրվող կամ կանխատեսվող տեմպերով չի զարգանում: Կարծում եմ, առաջիկա տարիներին անդամ երկրները հատկապես դրա վրա պետք է ուշադրություն դարձնեն, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական տարածքում հիմնական խաղացողը Ռուսաստանն է ու բոլոր երկրները հիմնականում փոխադարձաբար Ռուսաստանի հետ են իրենց կապերը զարգացնում, իսկ երկուստեք հարաբերությունները տնտեսական իմաստով այնպես չեն զարգանում, ինչը որ ցանկալի է»,-ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031