ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը չի ցանկանում անդրադառնալ իր դեմ նշանակումից հետո կազմակերպած բողոքի ցույցերին կամ նոր իշխանությունների հետ լեզու գտնել-չգտնելու մասին հարցադրումներին: «Հին հարցեր եք տալիս»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա։ Ինչ վերաբերում է գնահատականներին, թե իր նշանակումը պայմանավորված էր Սյունիքում քրեական ակտիվության զսպմամբ, Հունան Պողոսյանը նկատեց. «Ամեն մարզում էլ կա նման ակտիվություն»:
Մարզպետը հրաժարվեց գնահատականներ հնչեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրինազանցներին պատերին տալու եւ ասֆալտին փռելու հայտարարությունների մասին. «Դա ոստիկանության գործն է»: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ լրագրողները հետաքրքրվեցին թե արդյոք նա նախկինի պես ակտիվ է մարզում։ Հունան Պողոսյանն ասաց. «Չէի ասի, անգամ նրա տեղը չգիտեմ, կարծեմ մարզում չի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/177123006538791/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ