Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոչ մի արտառոց բան չկա, երբ համայնքի բյուջեի զգալի մասը վարչական ծախսերին է ուղղված․ Էմին Երիցյան

Մայիս 04,2019 12:15

Քաղաքապետ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը շատ կարևոր ու ճշգրիտ քայլ է։ Հուսով եմ, որոշ ժամանակ անց այն ավելի կհամապատասխանեցվի մարդկանց իրենց աշխատանքին համապատասխան վարձատրվելու կարիքին։

Քայլը ոչ միայն հակակոռուպցիոն համատեքստ ունի, այլև քաղաքապետարանում աշխատանքը կդարձնի հրապուրիչ մասնագետների համար, մարդկանց աշխատանքը մոտիվացված։

Տեղական իշխանությունները պետք է լինեն ավելի դինամիկ, մրցունակ պետական մարմինների ու մասնավոր հատվածի նկատմամբ՝ մեծացնելով տեղական ինքնակառավարման արդյունավետությունն ու հեղինակությունը հանրության շրջանում։

Մեր համայնքապետերի գերակշիռ մասը կոմպլեքսավորվում է կառավարության կամ քննադատողների կարծիքից՝ իրենց աշխատավարձերը սահմանելով ցածր, որի արդյունքում հաջորդաբար ցածր աշխատավարձեր են սահմանվում նաև աշխատակազմի համար։

Տեղական իշխանություններն առաջին հերթին վարչական մարմիններ են, և ոչ մի արտառոց բան չկա, երբ համայնքի բյուջեի զգալի մասը վարչական ծախսերին է ուղղված։

Կեցցե Մարությանը, ով կարծրատիպեր է կոտրում։

 

Էմին ԵՐԻՑՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031