Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի մարզում բացվելու է տեքստիլի գործարան, կառուցվելու է ջրամբար». մարզպետ

Մայիս 04,2019 11:53

Արարատի մարզում շարունակվում են Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները: Ջրամբարի գործարկումը մասնակի կապահովի մարզի ոռոգման ջրի պահանջարկը: Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մարզում նորոգվում են ոռոգման ջրագծերը: Ըստ մարզպետի՝ Արարատն ունի նաեւ զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություն. «Այս տարի Խոր Վիրապի հարեւանությամբ նախատեսում ենք կառուցել գյուղատնտեսական-զբոսաշրջային կենտրոն»:

Գարիկ Սարգսյանը վստահեցրեց, որ Արարատի մարզում ներդրումներ անել պատրաստվողներին անհատական մոտեցում կցուցաբերեն: Մարզպետը նաեւ հայտարարեց, որ շուտով բացվելու է «Անի տեքստիլ» գործարանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031