Այս պահին Արարատի մարզում ընթանում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատի եւ Կոտայքի մարզպետները, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, տնտեսագետներ, ներդրողներ ՀՀ-ից եւ արտերկրից, գործարարներ։
Դիմելով ներկաներին` վարչապետը շեշտեց տնտեսական հեղափոխության գաղափարը, որի հիմքում քաղաքացու պատրաստակամությունն է. «Քաղաքացին կարող է եւ պետք է զարգացնի իր ստեղծարար կարողությունները, կառավարությունն էլ պարտավորվում է աջակցել: Այսօր որեւէ մեկի օրինական գործունեությունը սահմանափակված չէ, ՀՀ-ն համարվում է աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից»:
Փաշինյանը մատնանշեց, որ նախորդ բարքերից դեռ որոշ երեւույթներ պահպանվել են, օրինակ` իշխանության «դաբրոն» ստանալու միտումը. «Ոմանք իրենց կիսաստվածներ էին զգում»:
Մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/1267980293358690/?__xts__[0]=68.ARDiVcxMCmNPyMFhfxgua3Z35fWqRJnNsB-u8NyC77GM2s98c0FIBYisOLjb0rB2tUSm3INfti0uSzbd114oYmTCLz2YUBmfhRbxLpJMYaW1Sb-3dJ-s2VqFfNDbABn3NFp466_NSq6rIOb7FtybyGR4UY-_PtD-N8HriPFpza27OKb0jGDxPZacyBIIg0ZWEHTuIiRYd-pk9_SMLQF7WkRU9qcwQV2KtPM7hFOROFWhjl7zaL6TOgB2EtDR-b5IIE96pX4F3SS8j9eHQW-Y9u8fgHc-HsyeqaE0Dmxiy3teEW5ThNpVVYVQQ8Q7qp80Tpo9eq941ghE7U_uXdiOKir_0ma_zEbq4naEfA&__tn__=-R
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ