Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ծառուկյանի եւ իշխանությունների ջրերը երբեք մի առվով չեն գնում․ «Հրապարակ»

Մայիս 04,2019 11:10

Գագիկ Ծառուկյանի ու իր  քաղաքական ուժի հարաբերություններն օրվա իշխանությունների հետ՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, ժամանակ առ ժամանակ վատանում են։ Վատթարացման աստիճանը տարբեր ժամանակներում տարաբնույթ դրսեւորումներ է ունեցել․ օրվա կառավարության ու վարչապետի վարած ներքին եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ կսմիթներից մինչեւ անխնա քննադատություն ու ամենադրամատիկ դրվագներ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանի օրոք ՀՀԿ ԳՄ փետրվարի 12-ի հայտնի նիստում Ծառուկյանին պատերազմ հայտարարեցին եւ հեռացրին քաղաքական դաշտից։ Եվ հաջորդ օրն իսկ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ նրա թիկնազորը մեկ օրվա մեջ զինաթափվեց։

Հարցի շուրջ, թե ինչու Ծառուկյանի եւ իշխանությունների ջրերը երբեք մի առվով չեն գնում, զրուցել ենք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, Գագիկ Ծառուկյանին մեղադրում են բիզնեսով զբաղվելու մեջ։

– Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, խոշոր սեփականատիրոջը չի արգելվում ԱԺ պատգամավոր դառնալ։

– Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ խոշոր սեփականատեր։

– Վարչապետն էլ է մի քանի անգամ ասել, որ մեր հանրապետությունում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, այդ թվում՝ նաեւ Ծառուկյան Գագիկը, եւ խոշոր սեփականատերերն իրավունք ունեն մասնակցել եւ ընտրվել ԱԺ պատգամավոր՝ օրենքի շրջանակներում։

– Գրվեց նաեւ, որ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ֆրակցիան մի մարդու նման, նաեւ՝ մինչեւ ցուցակի վերջին համարը, բոլորով դնելու են մանդատները։

– Էդպիսի հարց չի քննարկվել։

– Ամեն դեպքում, նման սցենար հնարավո՞ր է։

– Ախր, լրատվությունն էլ մի քիչ բան է անում․․․ մեր աղբյուրները, չգիտեմ ինչ․․․ եթե ֆրակցիայում նման հարց չի քննարկվել․․․

– Բայց տեսականորեն ձերոնք պատրա՞ստ են՝ հանուն Ծառուկյանի, բոլորով մանդատները վայր դնել։

– Եթե անհրաժեշտություն եղավ, քաղաքական առումով, գոնե իմ համար ֆրակցիայի, կուսակցության, խորհրդի որոշումը միանշանակ կատարման ենթակա է։ Ես կարող եմ միայն ինձ համար ասել։ Վաղը կքննարկվի, որոշում կընդունվի, երեւի էն մյուսներն էլ կասեն։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031