Թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է ուժային կենտրոնների միջև Հայաստանի համար մրցակցության, այսպես ասած, լատենտ մի դիմակայություն ու պայքար, երբ այն դրսևորվում է ոչ թե պաշտոնական, պետական, այլ, այսպես ասած, հարակից մակարդակներով: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ իրավիճակն իսկապես փոխվել է, և մրցակցային է դարձել քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև դուրսը՝ Հայաստանի հետ հարաբերվելու նպատակ ունեցող քաղաքական սուբյեկտների շրջանակում:
Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ներկայումս Հայաստանն ինչպիսի, այսպես ասած, ռեսուրսներ ու գործիքակազմ ունի այդ մրցակցությունը կառավարելու, այսպես ասած, մրցակցությունը կարգավորելու, «վերահսկելու» համար՝ թույլ չտալով, որ այն վերածվի Հայաստանը վերահսկելու մրցակցության:
Այստեղ բազան, անշուշտ, լեգիտիմ իշխանությունն է, իսկ բազային ևս երկու գործոն՝ Արցախի հարցն ու հայ-թուրքական հարաբերության խնդիրը, հայկական հարցը ընդհանուր համատեքստով: Սրանք Հայաստանի ավանդական գործիքներն են եղել, որոնք արդյունավետ չեն աշխատել բազայի՝ լեգիտիմության բացակայության պատճառով:
Սակայն միայն լեգիտիմության բազան ու երկու ավանդական հենասյուները, հիմնական գործիքները քիչ են, որովհետև դինամիկան հուշում է, որ մրցակցությունն ավելի է ուժգնանալու, մեծ ռիսկերով, բայց նաև՝ մեծ հնարավորությամբ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ծրագրային ինչ հավելումներ կարող է ապահովել Հայաստանի կառավարությունը բազային ու ավանդական գործիքներին:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում