Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատլանտիկ» խորհրդի DFRLab-ի ծավալուն հետաքննությունը #sutnikol հեշթեգի տակ հանդես եկող նախաձեռնության մասին

Մայիս 04,2019 00:30

Medium.com պորտալը ծավալուն հետաքննություն է կատարել Հայաստանում փաստերի ստուգման կազմակերպության տակ հանդես եկող #sutnikol հեշթեգի տակ հանդես եկող նախաձեռնության մասին:

Մասնավորապես, այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածմամբ նույնականացվել է 4 օգտատեր՝ Արթուր Դանիելյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Կոստանտին Տեր-Նակալյան, և ֆեյսբուքյան երկու էջ՝ «Ադեկվադ» և Antifake.am:

«Ադեկվատի» էջում քիչ տեղեկություն կա դրա առաքելության մասին:  Չնայած էջի անդամները չեն երևում, բայց երևում է, որ թիմը ղեկավարվում է 4 մենեջերների կողմից, բոլորն էլ գտնվում են Հայաստանում: Էջը ստեղծվել է 2018թ. հունիսի 23-ին: Մեկ տարում էջը հասցրել է հավաքել մոտ 21 հազար հետևորդ, որը զգալի թիվը է 2.93 մլն բնակչություն ունեցող երկրի համար:

Էջը պարբերաբար հանդես է գալիս տեսանյութերով՝ Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի մասնակցությամբ: Որոշ հոլովակներում Մալյանը և Դանիելյանը հարցազրույց են տալիս որպես «Ադեկվադի» ներկայացուցիչներ: Ըստ Մալյանի ֆեյսբուքյան պրոֆիլի՝ նա նաև անկախ PR գործակալություն ունի:

Էջի տեսանյութերի մեծ մասում Դանիելյանը Փաշինյանին մեղադրում է սուտ հայտարարությունների մեջ՝ պարբերաբար դա համալրելով հակաամերիկյան հռետորաբանությամբ:

Ի տարբերություն «Ադեկվադի»՝ antifake.am-ն ունի ոչ միայն ֆեյսբուքյան էջ, այլև կայք: Ֆեյսբուքյան էջի կոնտենտի մեծ մասը կայքից վերահրապարակումներ են:

Կեղծ լուրերը, քարոզչությունն ու մանիպուլյացիան դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի վերջին շրջանի առանցքային մասը: Քանի որ Հայաստանում չկա փաստերի հետաքննության իրական հարթակ, տարանջատում անկաշառ մեդիայի և քաղաքական պրոպագանդայի միջև, «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» լիբերալ ՀԿ-ները հիմնել են antifake.am հարթակը՝որպես անկախ և անկաշառ լրատվամիջոց, որն օբյեկտիվորեն ստուգում է փաստերը և տեղեկատվություն տրամադրում հանրային նշանակության կարևոր հարցերի շուրջ:

Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես պարբերաբար հանդես է գալիս #SutNikol հեշթեգով գրառումներով, իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ «Քաղաքացիական գիտակցության» ղեկավարն է:

AntiFake.am կայքը, չնայած իրեն դիրքավորում է որպես «անկախ և անկաշառ լրատվամիջոց», այն մեծ մասամբ ուղղված է Փաշինյանի դեմ: Բացի այդ, կայքում նկատվում է նաև ռուսական հետք. կայքի IP հասցեն Սանկտ Պետերբուրգում է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հ.Գ.  Ի դեպ, Նարեկ Սամսոնյանն այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ մտահոգվող մարդկանց համար պարզաբանում antifake.am-ի «ռուսական լինելու» վերաբերյալ

Ուրեմն ժողովուրդ ջան, antifake.am կայքի հոսթինգը գնված է ռուսական beget.ru կայքից: Էդ կայքից հոսթինգ գնելը մեր կայքի տեխնիկական ղեկավարի կողմից ամենաարդյունավետն ու ամենաանվտանգն է համարվել այդ պատճառով էլ հոսթինգը գնվել է այդ կայքից:

Դրանից առաջ հոսթինգ ենք գնել ուկրաինական godaddy.com կայքից: Հիմա էս իդիոտները, որ ասում են IP-ն ռուսական ա էդ նկատի ունեն, ուղղակի իրանք էնքան դեբիլ են, որ չեն պատկերացրել, որ ըտեղ սենսացիա չկա ու դա ընդամենը կայքի տեխնիկական սպասարկման հետ ա կապված: Ու էս դեբիլները սրանով ուզում էին մեր մասին բացասական կարծիք ձևավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031