Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկավ մասնակցելու Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Վարչապետը հենց իջավ ավտոմեքենայից, քաղաքացիները շրջապատեցին ու, ինչպես միշտ, սկսեցին լուսանկարվել ու սելֆիներ անել։ Մի տիկին չէր կարողանում լուսանկարվել վարչապետի հետ, Աննա Հակոբյանն ինքը ստանձնեց լուսանկարչի «դերն» ու տիկնոջ թաբլետով լուսանկարեց ամուսնուն։
Ի դեպ, Փաշինյանին հատուկ դիմավորողներ չկային, ինչպես սովորաբար նախկինում ինչ-որ միջոցառումների ժամանակ ասենք փառատոնի կազմակերպիչները, ոլորտի ներկայացուցիչները դիմավորում էին բարձրաստիճան հյուրերին։ Նշենք, որ Փաշինյանն անցյալ տարի էլ էր մասնակցել այս միջոցառմանը։
Կարդացեք նաև
Սարյան և Մոսկովյան փողոցները բազմամարդ են, այս անգամ փառատոնի տարածքը կրկնակի ընդլայնվել է, ներառվել է նաև Մոսկովյանի մի հատվածը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ