Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և խելացի զարգացման օրակարգը մեզ համար չափազանց էական արտաքին քաղաքական գերակայություն է. ՀՀ ԱԳ նախարար

Մայիս 03,2019 21:21

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Ինժեներական քաղաք» այցի ժամանակ

Հարց: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս քննարկումից:

Զոհրաբ Մնացականյան: Առաջին հերթին շատ շնորհակալ եմ, որ իմ գործընկեր Հակոբ Արշակյանի հետ շատ հստակ ձևավորել ենք այս ձևաչափը, որը իրապես շատ էական է. մենք ներկայացնում ենք կառավարությունը, մենք որպես կառավարություն ունենք մեր պատասխանատվությունը՝ ձևավորելու միջավայրը, ձևավորելու հարթակը, որտեղ մեր մասնավոր հատվածը կարող է ավելի արդյունավետ աշխատել: Մենք իրենց համար կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել: Բայց մենք, բնականաբար, չենք կարող իրենց փոխարեն որոշումներ ընդունել, որովհետև իրենց պահանջների հիման վրա է, որ մենք ուղենշում ենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել և ինչ նոր հարթակներ կարող ենք ստեղծել՝ իրենց հնարավորությունների ձևաչափերն ընդլայնելու համար: Այսօրվա մեր գործառույթը դա է:

Կառավարությունը, որպես ծառայություն մատուցող և աջակից մեր մասնավոր հատվածին, կկարողանա ավելի հստակեցնել, այսպես ասած, պատվերները, պահանջները, սպասելիքները, ակնկալիքները, ծրագրերը, որպեսզի մենք համադրված կերպով միասին կարողանանք ձևակերպել, թե ինչ որակյալ ծառայություն կարող եք ներկայացնել: Այդ առումով, վստահ եմ՝ լսել եք նախկինում, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և խելացի զարգացման օրակարգը մեզ համար չափազանց էական արտաքին քաղաքական գերակայություն է: Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում ձևավորելու հարթակներ, որտեղ մեր մասնավոր հատվածը կարող է օգտագործել այդ հարթակները միջազգային համագործակցության առումով իրենց կարողությունները զարգացնելու համար, իրենց նպատակներին դա ծառայեցնելու համար

Այնպես, ինչպես որ դա եղավ մեր Եթովպիա և Ռուանդա այցի ժամանակ, որտեղ կան հսկայական հետաքրքիր հնարավորություններ մեր մասնավոր հատվածի համար, որը աշխատում է այս խելացի օրակարգի շուրջ: Այդ առումով է, որ պարոն Արշակյանի հետ շատ սերտ համագործակցության շնորհիվ կարողացանք կազմակերպել մասնավոր սեկտորի ներգրավումը: Մենք չէինք որոշել, թե ով պետք է գա, ինչ պետք է անի. որոշումը իրենցն էր: Մենք օգտագործեցինք այդ առիթը և հնարավորություն ստեղծեցինք դռները բացելու և մուտք գործելու մեզ համար նոր տարածաշրջան և նոր հնարավորություններով բավական հարուստ երկու երկիր՝ Եթովպիա և Ռուանդա:

Այսօրվա մեր գործառույթը  վերաբերում է դրան: Մենք շատ ոգևորված ենք, որովհետև այդ շարունակական աշխատանքի միջոցով այսօր հանգել ենք մի ձևաչափին, որը կարող ենք հստակեցնել ավելի ընդլայնված այս հանդիպման ընթացքում: Սա շարունակական է, այս հանդիպումը վերջինը չէ, որի ժամանակ մենք հստակեցնում ենք պատվերը, որպեսզի որպես կառավարություն որակյալ ծառայություն մատուցենք մեր մասնավոր սեկտորին, որպեսզի շատ թիրախավորված կերպով օգտակար լինենք մեր մասնավոր հատվածին:

Կան առանձին ընկերություններ, որոնք շատ լավ համախմբված են տարբեր միությունների, տարբեր ձևաչափերի մեջ, որի միջոցով կարող են արտահայտել միասնական դիրքորոշում, միասնական մոտեցումներ, որն ավելի որակյալ է դարձնում իրենց պատգամը, իրենց սպասելիքների և ակնկալիքների ձևակերպումը: Դա մեզ համար շատ օգտակար է, այն ավելի գործնական և պրակտիկ ձևով հնարավորություն է տալիս հստակեցնել այդ նպատակները, որի շուրջ մենք պետք է աշխատենք։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031