Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավտովթարի գործով դատարանում գտնվող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները փորձել են բռնություն կիրառել ՀՀ փաստաբանների անդամ, իրավապաշտպան գործունեությամբ մարզում հայտնի Կարեն Թումանյանի նկատմամբ:
Նրանց հարվածել չի հաջողվել, քանի որ դատական նիստի կարգադրիչները փակել են հարվածի ուղղությունը, իսկ ապա, Կարենին ապահով դուրս բերել դատարանից:
Այս պահին դեռ փաստաբանը չի դիմել ՀՀ փաստաբանների պալատ:Դատարանը կատարվածի մասին տեղյակ է:
Ռ.Մ.