Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը փաստեր ունի, որ Արցախում մարդկանց սպառնում են աշխատանքից հեռացնելով

Մայիս 03,2019 18:08

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստվում է ստորագրահավաք նախաձեռնել Արցախում, որպեսզի սահմանադրական փոփոխությունների միջոցով հաստատվի ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի` 2020թ.-ին Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը չի կարող առաջադրվել, քանի որ վերջինս 10 տարում մշտապես չի բնակվել Արցախում։

Բաբայանը շեշտեց, որ նախկինում հայաստանաբնակ մի քանի քաղաքական գործիչներ Արցախում առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածու, մինչդեռ ինքը չի կարող, հետեւաբար, քաղաքական պատճառներ կան։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ըստ Սամվել Բաբայանի` Արցախում իշխանության հանդեպ վախի մթնոլորտ կա, թե ոչ։ Բաբայանը պատասխանեց. «Եթե ասում են` «քայլ չանես, այլապես գործից կհանենք», ուրեմն կա, մարդը վախենում է աշխատանք կորցնել։ Ունեմ փաստեր։ Բայց ես չեմ գտնում, թե դա ազդում է իմ գործունեության վրա»:

https://www.facebook.com/aravot.am/videos/605440473309259/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031