Շուտով, ըստ ԵԱՏՄ պայմանագրի, Հայաստան ներկրվող բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են, այսինքն՝ անցումային շրջանն ավարտվում է: Ինչպե՞ս է մեր տնտեսությունը դիմակայելու: Այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ անցումային ժամանակ էր տրվել մեզ՝ բազմաթիվ ապրանքատեսակների ցածր մաքսատուրքերի համար. «Հասկանալի է, որ դրանք մի օր ավարտվելու են եւ տնտեսությունը դա պետք է մի օր հաշվի առնի եւ վերադասավորվի»:
Նախարարի կարծիքով՝ վերադասավորումը պետք է լինի արտահանման հաշվին. «Արտահանումն ամենաառաջին հարցերից մեկն է: Եթե մենք ասում ենք, որ մի կողմից պետությունը կտուժի որովհետեւ կունենանք որոշակի բարձր դրույքաչափեր՝ ներկրվող ապրանքների դեպքում, բայց պետք է խոսենք այն մասին, որ մեր տնտեսությունը ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ հենց ԵԱՏՄ տարածքում, որի օգուտն այն է, որ հիմա Հայաստանը, եթե այդ տարածքներ ապրանքներ է արտահանում, դրանք արտահանվելու են առանց մաքսատուրքերի կիրառության եւ ծառայությունների արտահանելու՝ որպես մեկ միասնական տարածք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ