Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ից ավտոմեքենաների մաքսազերծման գինը կբարձրանա՞, թե՞ ոչ. պարզաբանում է նախարարը

Մայիս 03,2019 17:09

Արդյոք կավելանա՞ն 2020 թվականի հունվարի 1-ից 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը. տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է՝ հարցը քննարկման փուլում է, դեռ որոշում չկա: Այս մասին այսօր նախարարն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը հույս հայտնեց, որ կա հնարավորություն. «Հասկանալի է, որ ի սկզբանե մեզ տրված է եղել անցումային ժամանակաշրջան: Այսինքն` դա բանակցությունների համաձայնեցում է, որի մի կողմը մենք ենք: Հիմա խոսքը վերաբերում է վերաբանակցելուն: Եթե դա վերաբերեր Հայաստանի ներքին շուկային, ավելի կանխատեսելի կլիներ խնդրի ելքը, բայց դուք գիտեք, որ Հայաստանում մաքսազերծման գումարներն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ այլ երկրներում, դա պատճառ է դարձել, որ մեքենաները մաքսազերծվեն այստեղ, վաճառվեն այնտեղ»:

Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ դժվար ելք է լինելու, բայց փորձում են գտնել հնարավորություն, որպեսզի ՀՀ քաղաքացու շահերի տեսանկյունից ճիշտ լուծումներ գտնվեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031