Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանն սաստեց մարտական ընկերոջը. «Վեր ընգի տեղդ»

Մայիս 03,2019 17:04

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ 2018թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաեւ՝ փողերի լվացման համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն էլ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ գործն ուղարկվել էր նոր քննության:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն այսօր ընթերցում էր թղթադրամների փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը, երբ մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը (լուսանկարում) հունից դուրս եկավ եւ բղավեց: «Նյարդերս արդեն չի հերիքում, էլ չեմ կարող լսել, սա ի՞նչ է՝ քանի՞ հատ է եղել, ո՞նց են իրար վրա դրված եղել…միանգամից ասեք՝ այդ եվրոները կե՞ղծ էին, թե ոչ»,-նկատի ունենալով գործում առկա ներկոտված թղթադրամները՝ ասաց Սանասար Գաբրիելյանը:

Դատավորը եւս բղավեց՝ հորդորելով նրան նիստը չխանգարել:

Սամվել Բաբայանն էլ իր հերթին սաստեց մարտական ընկերոջը. «Վեր ընգի տեղդ»:

Հիշեցնենք, որ ըստ Սամվել Բաբայանի՝ ինքն ապօրինի թղթադրամներ ձեռք չի բերել, այդ գումարն իրեն պարտքի տեսքով են վերադարձել, իսկ թե ինչու են ներկոտված եղել, այլ հարց է:

https://www.facebook.com/aravot.am/videos/288887152038986/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031