Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ –Մեղրի –Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Կարդացեք նաև