Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի Արցախի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» և «Պետական տուրքեր» եկամտատեսակը

Մայիս 03,2019 16:05

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաև հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հանգամանքը:

Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ-ի մարտի 27-ին  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով:

Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» և «Պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներ են ունեցել Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Հովիկ Ջիվանյանը և Էդուարդ Աղաբեկյանը:

Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցերին ու մտահոգություններին՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ հարցի քննարկման հատուկ ընթացակարգը պայմանավորված է նախևառաջ կապիտալ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման ժամկետներով և պայմաններով: Արձագանքելով գումարը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ուղղելու պատգամավորների առաջարկներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ միջոցներ են հատկացվելու նաև Քարվաճառ-Սոթք ճանապարհի կառուցմանը և գյուղերը մայրուղուն կապելու որոշ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հակակարկտային շարժական կայանների արդյունավետությունը գնահատելուց հետո դրանց ներդրմանը:

Անցնելով քվեարկությանը՝ խորհրդարանը 25 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:

Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: ԱԺ նախագահը հայտարարեց, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կշարունակվեն 17:30-ին:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031