Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ. «Փաշինյանը չգիտի, որ Ամերիկան եւ Եվրոպան առաջվա Մոսկվային պես չեն»

Մայիս 03,2019 15:52

Aravot.am-ը ֆրանսահայ Արմեն Ջաբուղյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Սփյուռքի նախարարության օպտիմալացմանը եւ ունի՞ որեւէ առաջարկ:

Մեր հայրենակիցը, որին Լիոնում հանդիպեցինք, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է վախենա, պետք է առաջ գնա եւ կառավարության անդամների մեջ անպայման սփյուռքահայ ընդգրկի: Նրա ձեւակերպմամբ, եթե այդ մարդը Սփյուռքում կրթված, մեծացած լինի, սփյուռքահայերի մեջ վստահություն կունենան եւ կկարողանա գործարար սփյուռքահայերին ուղղորդել, որ ներդրումներ անեն Հայաստանում:

Արմեն Ջաբուղյանը կարծիք հայտնեց, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով է վարչապետ Փաշինյանը գնացել կառավարության կառուցվածքի փոփոխությանը, այդ թվում` Սփյուռքի նախարարության օպտիմալացմանը: Ֆրանսահայը հավելեց, որ երբ առաջին անգամ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի հայության հետ, իր տպավորությամբ, հուսախաբ է եղել, որովհետեւ ակնկալվող ներդրումները չեղան:

«Փաշինյանը հավանաբար չգիտի, որ Ամերիկան եւ Եվրոպան առաջվա Մոսկվային պես չեն, նույն սիսթեմը չէ… Կըսեն դուն ավելին ըրե, որ մենք էլ ավելին տանք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ վստահ է, որ Փաշինյանի կառավարությունն, այնուամենայնիվ, կհաջողի, քանի որ մթնոլորտ է փոխվել, մարդիկ էլ լավատես են դարձել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հա, պիտի տանք, պիտի տանք, պիտի տանք, տարիներով պիտի տանք ու միայն տանք

    դուք ալ, պարբերաբար, մի քանի ամիսների մէջ, եղածն ու չեղածն ալ պիտի քանդէք, եւ տեւաբար իրարու միս ուտէք

    basta

    Մենք ենք Տէրերը Մեր Սփիւռքին

  2. henri says:

    Երկար դիտեցի իր նկարը և ի վերջոյ ստուգեցի որ այս պատուական անձը իմ ծանօթ և պատուական անձն է
    Արմէն ՃԱՊՈՒՐԵԱՆԸ – ՛՛Ջաբուղյան՛՛ այլանդակութիւնը ուսկից բուսաւ ? Գոնէ մեր անունները խնայեցէք ; Ճանչցայ նաև ուրիշ թանկագին ընկեր մը որ մերժեց ընդունիլ իր հայկական անցագիրը ուր իր ծննդեան ԺԱԳ անունը դարձուցած էին ՛՛ԺԱԳՈՒԻՍ՛՛ – Jacques ???

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031