Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյան. «Ներդրումների մակարդակը մտահոգիչ է»

Մայիս 03,2019 15:47

«Մենք կարծում ենք՝ ներդրումները դեռ այն մակարդակին չեն, որքան մենք կուզեինք, եւ դա մեզ մտահոգում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրանք ավելանան»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նախատեսված է առաջիկա 5 տարիներին հասնել ՀՆԱ 23 տոկոսը գերազանցող ներդրումների: Իսկ 2018-ին այդ ցուցանիշը 17%-ի սահմաններում է:

«Այսինքն` ունենք շատ բարդ ճանապարհ, երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա որքան դա կախված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուց, նույնքան էլ կախված է մեր վարքագծից: Մենք, որպես հասարակության անդամներ, որքանո՞վ ենք պատրաստ խնայողություններ ստեղծել եւ դրանք ուղղել ներդրումների»,-ասաց նախարարը: Նա խոստացավ՝ պետք է աշխատեն բոլոր ուղղություններով, որպեսզի արդեն 4,5 տարի հետո հասնեն նշված ցուցանիշին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031