Լրահոս
Օրվա լրահոսը

6,5% տնտեսական ակտիվություն. 20% անկում հանքարդյունաբերությունում

Մայիս 03,2019 15:05

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 6,5% տնտեսական ակտիվություն: Այս ցուցանիշն, ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի, միջին հաշվով համադրելի է նախորդ 3 տարիների ցուցանիշներին, որոշ դեպքերում բարձր, որոշ դեպքերում՝ ցածր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ 6,5% տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության 2 % աճը. այն համեմատաբար ցածր է վերջին 3 տարիների միջին ցուցանիշներից: Սրա պատճառներից մեկը լեռնահանքարդյունաբերության անկումն է. «Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում ունեցել ենք 20% անկում՝ 2 պատճառով՝ 1-ինը՝ մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի 1-ին եռամսյակում են եղել: Պղնձի եւ ալյումինի գները նվազել են 12-15%-ով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8% -ով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»:

Շարունակելով ներկայացնել վիճակագրական ցուցանիշները, նախարարն ասաց՝ այս տարվա 1-ին եռամսյակում ծառայությունների ոլորտն աճ է գրանցել՝ 1-ին եռամսյակում աճել են 17,3%-ով. «Այստեղ 2 հատված աճում է բավական լավ տեմպերով՝ ֆինանսական ծառայությունները եւ զբոսաշրջության ոլորտի ծառայությունները: Ներքին առւետրաշրջանառությունը 10%-ից ավելի աճ է գրանցել, ինչը համադրելի է նախորդ տարիներին: Շինարարության աճը կազմել է 10,8%, արտահանումը կրճատվել է 8,6%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 3,2%-ով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031