Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի «մտքեր» չեմ մեկնաբանում». Արման Մուսինյան

Մայիս 03,2019 14:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիտության ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմվել և համացանցում տեղադրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարությունը: Այս հայտարարությանը ԱԱԾ-ն անդրադարձել է մարտի 14-ին։ Մարտի 18-ին դրվել է քննարկման։ Ապրիլին 10-ին ՀՀ ԱԱԾ-ից պատասխանել են, որ փաստեր ներկայացված չեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը և Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը հայտարարեցին, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է բանտարկվի, քանի որ աղետի հասցրեց մեր երկիրը»: Էդուարդ Մանուկյանը վրդովվեց՝ իրենք 17 հարց են բարձրացրել, բայց ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նրա գրասենյակը չեն պատասխանել: Այս առիթով դիմելով ԱԱԾ պետին՝ նշեց. «Դուք վախենո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանից, կանչեք, հարցաքննեք, վերադաս օղակ եք: Փաստեր կունենաք: Սա վեցերորդ անգամ է, որ դիմում եմ ԱԱԾ, էլի կդիմեմ, մինչև հանցագործը լինի բանտում: Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի դատվի այն ժամանակվա հոդվածով, քանի որ աղետի հասցրեց մեր երկիրը: Լևոն Տեր-Պետրոսյանին պահանջում ենք պատասխան տալ քայքայված տնտեսության և արդյունաբերության համար»:

Aravot.am-ը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը: Նա արձագանքեց. «Ծիծաղելի «մտքեր» չեմ մեկնաբանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031