Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. «Եթե Աբովյանի քաղաքապետի ընտրություններին նաեւ գլոբալ քաղաքականության կոնտեքստից նայենք, ապա սա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է». «Հայկական ժամանակ»

Մայիս 03,2019 12:46

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու Է ընտրություններին։ Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելա է իր թեկնածուին։

ՀԺ-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց ՔՊ-ի թեկնածուի անունը։ Այդ թեկնածուն Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի անդամ է, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին փորձ ունեցող Գրիգոր Գուլյանը։

–   Պարոն Պետրոսյան, Գրիգոր Գուլյանը կարծես թե այդքան էլ հայտնի անուն չէ հանրության շրջանում։ ՔՊ-ն խնդիր չի՞ ունենա։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 4 տարեկան Է։ Եթե հայտնիության առումով նայենք, ապա եզակի քաղաքական գործիչներ ունենք այսօր Հայաստանում։ Նրանց գերակշիռ մասն արդեն իսկ ՔՊ-ում են ու իրենց քաղաքական  մաքուր անցյալով, սկզբունքային եւ գաղափարական գործունեությամբ այսօր կարողանում են մաս կազմել.այն բարեփոխումների ընթացքին եւ առհասարակ այն քաղաքական գծին, որն իրականացնում ենք հետհեղափոխական Հայաստանում։

Այսինքն, հայտնի լինելու կամ հայտնի չլինելու հանգամանքը գրեթե չի խոչընդոտում մեր ծրագրերի իրականացմանը։ Մեր գործիչներից էլ շատ-շատերը հայտնի չէին, բայց այսօր լավագույնս իրականացնում են իրենց վրա դրված պարտականություններն ու լիազորությունները։ Գրիգոր Գուլյանի մասին պետք է ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմնում հայտ ներկայացնող քաղաքացին եւ գործիչը պարտադիր չէ, որ համապետական ճանաչում ունենա, եթե ինքն այդ նույն քաղաքում ծնվել է, գործում ու ապրում է եւ նաեւ այդ քաղաքում ունի մեծ շրջապատ եւ հարգանք։ Իր գործունեության ընթացքում նա աչքի է ընկել բազմաթիվ դրական հատկանիշներով եւ պիտի շեշտեմ, որ նաեւ լայն շրջապատ ունեցող անհատ է։ Լայն կոնսոլիդացիայի արդյունքում է Գուլյանը ներկայացվել վարչությանը եւ վարչությունը, հաշվի առնելով կուսակցական ակտիվի քննարկումները, ամրագրել է, որ ՔՊ թեկնածուն Գուլյանն է։

– Որպես ՔՊ վարչության անդամ, ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցի շանսերն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։

–  Բավականին բարձր։ Նաեւ այն կոնտեքստում, որ Աբովյանում դեռեւս տեղական ինքնակառավարումն իրականացվում է նախկին իշխանության ներկայացուցիչ քաղաքական ուժի աջակցությունը վայելող քաղաքապետի կողմից։ Աբովյանում դեռեւս ունենք որոշակի երեւույթներ ու առերեւույթ նաեւ խնդիրներ, որոնք ազդում են կյանքի որակի վրա եւ ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում դրանք կարող են մեկընդմիշտ լուծվել՝ շատ ավելի կարճ ժամկետներում, քան այս վերջին տարիներին է փորձ արվել։ Ասեմ ավեւին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հեղափոխական այն կուսակցությունն է, որը կենտրոնական իշխանության, տարածքային կառավարման մարմիններում արդեն լիարժեք կառավարում է պետական համակարգում, սակայն տեղական ինքնակառավարման ոլորտում դեռեւս հին են՝ հին քաղաքական մշակույթ կրող, նախկին իշխանությունների մաս կազմող կուսակցություններից մնացած գործիչները։ Ու, եթե Աբովյանի քաղաքապետի ընտրություններին նաեւ գլոբալ քաղաքականության կոնտեքստից նայենք, ապա սա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031