Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ իրավական հիմքեր կան ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու համար՝ հիմնվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի վրա. «Ժողովուրդ»

Մայիս 03,2019 12:37

Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, պատգամավորը նշեց. «Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության որոշում ընդունել»։

Փորձենք հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր կան ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու համար՝ հիմնվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի վրա։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 156-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը։ Ըստ այդմ, մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել։ Այդ հարցով պետք է ԱԺ խորհուրդը կամ ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան։ Այս դեպքում ԱԺ պատգամավորների 1/5-ը 27 հոգի է, մի թիվ, որ իշխող խմբակցության համար առավել քան հեշտ է հավաքել, եթե, իհարկե, նման խնդիր դրվի։

Օրենքում նշված է. «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով, սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»։

Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իսկապես հանդիսանում Է ամենաշատը բացակայած պատգամավորը, սակայն նրա բացակայությունների մեծ մասը մշտապես համարվել Է հարգելի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031