Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շնորհավորել են Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Մայիս 03,2019 12:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը:

 

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի շնորհավորական խոսքը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ լրագրողներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2019 թվականի «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը:

Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, լրագրողների խոշտանգումները, հետապնդումներն ու սպանությունները սովորական երեւույթ են աշխարհի շատ երկրներում: Սա նշանակում է, որ միայն ամենաքաջ և այս մասնագիտությունն իսկապես արժևորող անհատներն են որոշում լրագրող դառնալ՝ քաջ գիտակցելով, որ ճանապարհը հարթ չի լինելու:

Այսպես է ամբողջ աշխարհում և այսպես է Հայաստանում: ԵՎ մեր հասարակությունը պետք է գիտակցի այս փաստը, գնահատի լրագրողի աշխատանքը, քաջալերի և աջակցի նրան:

Այսօր, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ չեմ կարող նաև չբարձրացնել լրագրողների մասնագիտական կարողություններն ամեն օր ու ամեն ժամ կատարելագործելու կարևորության մասին: Մենք պետք է կարողանանք ուղիղ նայել խնդիրներին և ընդունենք, որ Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա:

Մենք պետք է հասկանանք, որ Ազատ մամուլը զարգացած և բարեկեցիկ երկիր ունենալու թիվ մեկ գրավականն է: Բոլոր միջազգային  զեկույցների համաձայն ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան: Այսինքն, աշխարհի ամենահարուստ և բարեկեցիկ երկրները: ԵՎ եթե մենք ուզում ենք տեղ գրավել այս շարքում, պետք է փոխենք մեր վերաբերմունքը մամուլի և լրագրողների նկատմամբ, պետք է սիրենք և հարգենք լրագրողներին, թույլ տանք նրանց սովորել և կրթվել, լինել ազատ, մտածել քննադատաբար, գործել անաչառ և անկաշկանդ:

Շնորհավո´ր Մամուլի ազատության միջազգային օրն ու կեցցե՜ Ազատ մամուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031