Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանից ենթադրաբար պահանջվելու են շատ ավելի ազդեցիկ ապացույցներ, որ չի զբաղվում ձեռնարկատիրությամբ. «Ժամանակ»

Մայիս 03,2019 09:54

Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ իր մանդատի սահմանադրականության առնչությամբ հարցադրումների «տակը բան չկա», այսինքն՝ մեղադրանքները կամ կասկածներն անհիմն են: Սակայն իշխանության արձագանքի շարունակությունը վկայում է, որ կառավարող ուժը այդ հարցում տրամադրված է բավականին լուրջ: Համենայնդեպս, ԱԺ նախագահի գրությունը պարտավորեցնող է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի համար, այլ հենց ԱԺ նախագահի և կառավարող ուժի: Հատկապես, որ Արարատ Միրզոյանը բավականին թափանցիկ ակնարկել է, որ նոր իրավիճակում չի կարող աշխատել, այսպես ասած, «թղթով ամեն ինչ կարգին» լինելու հանգամանքը, և Գագիկ Ծառուկյանից ենթադրաբար պահանջվելու են շատ ավելի ազդեցիկ ապացույցներ, որ չի զբաղվում ձեռնարկատիրությամբ:

Իսկ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ոչ միայն երեկ և այսօր, այլ ըստ էության տարիներ շարունակ՝ առնվազն ԲՀԿ գործունեության տասնամյակում են դրսևորվել հանրության առաջ, Գագիկ Ծառուկյանի ապացուցելու հավանականությունը թերևս մոտ է զրոյին, իսկ հակառակ դեպքում նոր իշխանությունը կունենա հանրությանն ապացուցելու բաներ՝ այդ հարցում նախորդ իշխանությունից տարբերվելու առումով: Ի վերջո, բիզնեսի և քաղաքականության տարանջատումը նոր Հայաստանի կերտման համար ֆունդամենտալ խնդիր է, և դա ամենևին Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, սակայն միևնույն ժամանակ, ԲՀԿ նախագահի առաջ էլ խնդիրն այն է, որ հարցը չդառնա հենց ինքը: Այդ իմաստով, Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի և ընտրության առաջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031