Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, ով փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով։
Ուշագրավ է, որ նա կրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տարբերանշանով շապիկ, իսկ ուսերին եղել է Թուրքիայի պետական դրոշը։
Այն պահին, երբ արդեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, մոտակայքում պատահաբար հայտնված նախկին վարչապետը համոզել է տղամարդուն չնետվել կամրջից։
https://www.youtube.com/watch?time_continue=6&v=_1O7WzG5XKQ