Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ոչ մեկին չեմ սպանել. ուկրաինացի պատգամավոր. «Ա1+»

Մայիս 03,2019 00:20

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։  Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ:

«Ես հասկանում եմ, որ սա Ռուսաստանի փորձն է իր ազդեցության գոտում գործել քաղաքականապես, քանի որ մեզ վրա դրված պատժամիջոցները վերաբերում են բացառապես  քաղաքականությանը, սա քրեական գործ չի, ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մի բան չեմ գողացել: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանին դեռ ներքաշելու են Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ»:

Հիշեցնենք, որ Մուստաֆա Նայեմը երկու օր առաջ է ժամանել Հայաստան և բախվել է  երրորդ երկրի, այն է Ռուսաստանի Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներին՝ պատգամավորը «մուտքի արգելքով» որպես  անցանկալի անձ է եղել գրանցված:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031