Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականների շենքերի մոտ քայլ անել հնարավոր չէ

Մայիս 03,2019 15:00

Ֆոտոմեղադրանքներ

Նոր Նորքի Գյուրջյան փողոցի 58, 60, 62 շենքերի բնակիչները շատ յուրահատուկ «հրավեր» էին արել «Առավոտի» լրագրողին՝ երեկ աշխատանքի եւ գարնան տոնին հրավիրելով իրենց տարածք: 65 բնակիչ մինչ լրատվամիջոցին դիմելը, նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին, տարածքային ոստիկանապետին:

Տարածքը, ըստ էության, սկսվում է Գր. Լուսավորիչ հիվանդանոցի մոտից մինչեւ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտը՝ հայտնի է «Հայկենսատեխնոլոգիայի կենտրոն» անվամբ: Ի դեպ, լուսանկարելիս բնակիչները պատմում էին, որ կիլոմետրերով մայթեզր գոյություն չունի, նրանք չեն կարողանում մինչ հիվանդանոցի կանգառ հասնել անվտանգ, որպեսզի օգտվեն տվյալ դեպքում միակ 44 համարի երթուղուց:

Ամենուրեք չդատարկված աղբամաններ են, չկա արագաչափ, չկան հետիոտնային նշաններ, միակը, որը լուսանկարում տեսանք, ծառերի հետեւում «ամոթից» թաքնվածն էր: Տարածքում արագաչափ չկա, փողոցն անցնող աուտիզմով տառապող երեխաներն են ու նրանց ծնողները:

Նկարում պատկերված շենքերի բնակիչները իննսունականների պատերազմի մասնակիցներ են, զինվորականներ, եւ ըստ էության զինվորական բնակիչների համար մի վտանգավոր խնդիր էլ կա, «գետնի» տակն անցկացվող, աղբի տակ քողարկվող գազատարը: Տարածքում աչք է պետք, որ տեսնի, որ կանգառ է պետք, իսկ հնարավոր կանգառի տեղում էլ պանդոկանման օբյեկտները ոչինչ չեն տալիս, միեւնույն է՝ մայթեզր կոչված տարածքներն անխնամ են, քայլ անել հնարավոր չէ:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

02.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031