75-ամյա Ռուդիկ Եղիազարյանը երեկ «Առավոտում» էր: Գյումրեցի կիսապաշտպանը 1966-70-ականներին եղել է «Արարատ» ֆուտբոլային թիմի ավագը, թիմում եղել է 1964 թվականից: Նա ստացել է փոքր ոսկե մեդալ՝ բարձրագույն խումբ մտնելու համար:
«Ես հպարտ մարդ եմ, տարել եմ ծանր վիրահատություններ, բայց երբեք որեւէ հարցով խնդիր չեմ ունեցել»,-ասում է նա, սակայն խնդիր ունի դատական համակարգի հետ, եւ այդ խնդիրը՝ լսելն է, նրան լսելը:
Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը չի ընդունել նրա բողոքը, ասելով, թե պետտուրք չի մուծել:
Կարդացեք նաև
45 000 դրամ կենսաթոշակ ստացողին դատարանը չի զիջել 20 000 դրամ պետտուրքը, այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը ըմբռնումով է մոտեցել, եւ պետտուրք չի վերցրել:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ,
02.05.2019