Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտիվացիա

Մայիս 03,2019 12:30

Յուրաքանչյուրիս մոտ լինում է կյանքի մի շրջան, երբ մենք գրեթե կամ ամբողջությամբ կոտրված ենք լինում, չունենք ոչ մի ցանկություն առաջ շարժվելու եւ դա նույնիսկ մեզ անհնար է թվում: Այդ ժամանակ յուրաքանչյուրս ունենում ենք հոգեբանական սթրես, որը բավականին տհաճ երեւույթ է եւ ցանկանում ենք ձերբազատվել: Ամեն ոք յուրովի է պատկերացնում այս խնդրի լուծումը՝ մեկը ելքը տեսնում է ինքնասպանության մեջ, մյուսը՝ որեւէ մոտիվացիայի կամ մոտիվացնող նյութի, մյուսն էլ՝ ուղղակի շարունակում է ապրել, մտածելով, որ ոչինչ էլ չի փոխվելու: Տարբերակները իրականում բազմազան են, բայց ամենախելամիտ տարբերակը դա մոտիվացիան է: Մոտիվացիան դա շարժառիթ է որեւէ բան անելու, ձգտելու եւ պայքարելու համար: Երբ կորցնում ենք պայքարելու իմաստը, մեր միջի ուժը, պետք է հիշել մոտիվացիայի մասին եւ մեր նպատակների: Յուրաքանչյուր նպատակի հասնելու համար առաջնահերթ պետք է ինքդ քեզ հոգեբանորեն համոզես, որ դու դա կարող ես եւ իսկապես՝ ամենքս ունակ ենք հասնելու բարձունքների. ամեն բան կախված է մեզանից: Մեր ձգտումները կարող են կոտրել շատ բաներ, հատկապես դեռահասության շրջանում, երբ դեռահասները հանդիսանում են ամենախոցելիները: Մեզ կոտրում եւ հակառակ գործընթացը կատարում է հենց դպրոցը՝ չհավատալով մեր ուժերին: Սակայն եկեք մի պահ այս ամենին նայենք այլ տեսանկյունից, նման դեպքերում կարելի է սա, որը մենք համարում ենք խնդիրը վերածել մոտիվացիայի եւ աշխատել, ձգտել՝ հասնելու ավելիին եւ ապացուցել, որ կարող ենք: Շատ բարձունքների կարելի է հասնել այսկերպ, հանձնվելով՝ միմիայն վնասում ենք մեզ: Առաջ շարժվելու համար պետք է առաջնահերթ կարգավորել հոգեվիճակը եւ հասկացնել մեր ուղեղին, որ մենք կարող ենք: Պետք է գտնել մի բան, որի կատարելագործումը կօգնի հասնել հաջողության եւ զբաղվել այդ ուղղությամբ: Գտնել մեկին, ով կօգնի եւ կմոտիվացնի մեզ, որեւէ հայտնի մարդու կենսագրությունը, մեր ծնողները եւ մեր ընկերները: Պետք է գիտակցել, որ կյանքը պայքար է մինչեւ մահ եւ հաղթում է ուժեղագույնը: Եկեք լինենք ուժեղագույնը եւ լավագույնը մեր գործում՝ ապացուցելով, որ մենք կարող ենք: Մոտիվացիայի աղբյուր կա ամենուր եւ կարելի է նույնիսկ մի փոքր իրը դարձնել մոտիվացիայի հիմք եւ առաջ շարժվել: Հաղթանակի հասնելու համար պետք է չլսել ոչ մի քննադատություն եւ ծաղր, այլ հակառակը՝ պետք է արհամարհել եւ շարունակել շարժվել առաջ: Նպատակին հասնելու համար պետք է կարողանալ կառավարել ժամանակը եւ տարբերել կարեւորը անկարեւորից: Հոգեբանական եւ կենսագրական գրքերի ընթերցումը մեծապես նպաստում է ոչ միայն մոտիվացմանը, այլեւ մի շատ կարեւոր բանի՝ մարդկային փոխհարաբերություններին, որը մեր օրերում շատերի կողմից անտեսված է: Պետք է միշտ պլաններ ունենալ ապագայի հետ կապված եւ դրանց մասին չխոսել գրեթե ոչ ոքի հետ, բայց պետք է լինել հաճելի զրուցակից եւ ցույց տալ հարգանք: Նման վերաբերմունքը հետագայում կարող է մեծ օգուտ ունենալ:

Ամենակարեւորը՝ պետք է հիշել, որ ամեն բան մեր ձեռքերում է եւ կախված է մեզանից, եթե ձգտենք եւ չհանձնվենք, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:
Մոտիվացվեք եւ գտեք մոտիվացիայի նոր ուղիներ:

ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ-չինական բարեկամության դպրոցի 9բ դասարանի աշակերտուհի

«Առավոտ» օրաթերթ, 

02.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031