Հայաստանի բռնցքամարտիկները մայիսի 7-ից միջազգային մրցաշարերի կմասնակցեն Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան վեց բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ Ժորժիկ Մարությանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 75 կգ Արման Դարչինյանը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հավաքականի եւս յոթ բռնցքամարտիկներ նույն ժամանակահատվածում կմասնակցեն Խաբարովսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այնտեղ ռինգ կմտնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 57 կգ Էրիկ Պետրոսյանը, 63 կգ Սամվել Մելիքյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ Կորյուն Աստոյանը, 75 կգ Վախթանգ Հարությունյանն ու 81 Արտյոմ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ