Լրահոս
Օրվա լրահոսը

Օնտարիոյի Օրենսդրական ժողովը ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիս 02,2019 21:12

Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդրական ժողովը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության հիշատակը:

Շրջանային պատգամավոր Արիս Բաբիքյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Անցյալ կիրակի ես հպարտ էի մեր բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի նախարարների և մի շարք շրջանային պատգամավորների հետ ներկա գտնվելու հիշատակի արարողությանը:

«Մենք ուս ուսի ենք կանգնել Օնտարիոյի ակտիվ հայ համայնքի հետ այնպիսի հարցերի շուրջ, որոնք սկզբունքային և կարևոր են ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և արդարադատությանը»,- ասել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ 104 տարի առաջ հայերի, հույների, քաղդեացիների, արամեացիների հետ բնաջնջվեցին, տեղահանվեցին իրենց հայրենիքից, վայրագությունների ենթարկվեցին, և ցավոք, նրանց համայնքները վերացան:

«Ցեղասպանությանը ժամանակ զոհվել է 1.5 մլն հայ, և այդ սարսափելի շրջանից ցավն այսօր մնում է հայկական համայնքի հետ: Ցավոք, մինչ այսօր որոշները շարունակում են հերքել այս համայնքների համար պատմության այդ մութ շրջանը, որն ուժեղացնում է այն ցավն ու տառապանքը, որը շարունակում է մնալ վերապրածների երեխաների և թոռների մեջ, ինչպիսին ես եմ»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031