«Կա դատախազություն, կա համապատասխան ընթացակարգ, թող դիմեն դատախազությանը, եթե նման հարցեր կան, դատախազությունը որոշում կկայացնի: Այն հայտարարությունները, որոնք արվում են քրեական գործի վերաբերյալ, ակնհայտ ուղղորդվող… փորձում են ուղղորդել, տպավորություն ստեղծել…չգիտեմ ով է ուղղորդում, ով որ անում է հայտարարությունները»,-այսօր այս մասին պատասխանելով Factor.am-ի եւ Armlur.am-ի լրագրողների հարցերին, ասել է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն, պատասխանելով հարցին՝ հեմոդիալիզի պարագաների գնման գործով կալանավորված, ապա ազատ արձակված Ադյանին ԱԱԾ քննիչները «կոմպրոմիսներ են» ներկայացրել:
Ազգային անվտանգության ծառայության եւ պետական վերահսկողական ծառայության միջեւ կռիվ կա, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգել ԱԱԾ-ին. այս հարցին ի պատասխան էլ Վանեցյանն ասել է՝«Ձեզ միայն թվում է, որ միակ կառույցն է, որը կարող է ստուգել: Ընդհակառակը, ՊՎԾ-ն ֆինանսաբյուջետային մասով է ստուգում ուրիշ մաս ստուգելու լիազորություն չունի: Մեզ կարող է ստուգել ՀՔԾ-ն ու դատախազությունը»: Հարցին՝ ինչո՞ւ ԱԱԾ-ում որեւէ կոռուպցիոն բացահայտում չի եղել, Վանեցյանն այս հարցին էլ այսպես է պատասխանել. «Վստա՞հ եք, որ չի բացահայտվել»: Իսկ թե ինչու այդ մասին հանրությունը տեղյակ չի եղել, Վանեցյանը պատասխանել է՝ նպատակահարմար չի եղել:
ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի վերաբերյալ ԱԱԾ ղեկավարը շտապել է կարծիք հայտնել, իսկ արդարադատության նախարարն էլ կասկածի տակ է առել քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ բացահայտումը: Այս առնչությամբ Վանեցյանը պատասխանել է՝ «Դե, թող բոլորը կասկածի տակ դնեն, ի՞նչ ասեմ: ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ թափանցիկ, մաքուր, օրենքի կետերի պահպանմամբ: Եթե կլինի մի դեպք, որ ԱԱԾ-ն ինչ-որ անձի նկատմամբ իրականացնի ապօրինի հետապնդում, ես պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջեւ: Հորդորում եմ չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, ծառայությունը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել մեծ հեղինակություն, եւ որեւէ մեկը իրավունք չունի խոսել շանտաժի… կամ փորձեն վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթը չիրականացնենք»:
Ըստ Վանեցյանի, անկախ նրանից անձը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ կամ ղեկավար, եթե հանցանք է գործել, պատասխան է տալու օրենքի առջեւ. «Եթե օրենքը խախտած չի անձը, անկախ նրանից՝ կլինի մեր համախոհը, թե թշնամին, իրեն չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել: Որ օրը կլինի նման դեպք, ես ոչ կաշխատեմ ազգային անվտանգության ծառայությունում, ոչ էլ կկարողանամ հասարակության, քաղաքացիների աչքերին պարզ նայել: Ես ամեն օր փողոց եմ դուրս գալիս, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը»:
Եթե Սանասարյանի մեղադրանքը չապացուցվի պատրա՞ստ է հրաժարական տալ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում նախաքննության ընթացքում չի հաստատվում: Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում ԱԱԾ-ն թույլ է տրվել կեղծիքներ, ապօրինություններ, ապա թույլ տվողը պատասխան կտա օրենքի առջեւ, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ մարդկանց գործողությունը, այդ ժամանակ պատասխան կտամ»:
Հայտարարությանը՝ թե Վանեցյանն ազդում է գործի վրա, վերջինս պատասխանել է. «Ես չեմ ազդում: Ես, որպես հետաքննության մարմնի ղեկավար, ամբողջությամբ տիրապետում եմ գործի մանրամասներին»:
Շրջանառվող լուրերի մասին՝ թե կա ԱԱԾ տեսանյութ, որտեղ Սանասարյանը կաշառք է վերցնում, եւ սա հաստատվելու դեպքում, ինչպես Սանասարյանն է ասել, պատրաստ է ձեռքը կտրել, Վանեցյանն ասել է.«Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»:
ՔՈ անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի ներկայացուցչի՝ ԱԱԾ ձեւաթղթով ու կնիքով նամակն արդյոք խոսքի ազատության դեմ չէ ուղղված, Վանեցյանն ասել է.«Եթե ստի դեմ է ուղղված, ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում…հերքել եմ: Անընդհատ տարածելու իմաստը ո՞րն է, արհեստական աղմուկ է ստեղծվել, իմ անձի շուրջ, չգիտեմ, ում է ձեռք տալիս»:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
«ինչո՞վ է տարբերվում » ?
ոհ, շատ պարզ ու յստակ է, թէ ինչով է տարբերվում
շատ մը ուրիշներ եթէ այսպիսի մեղադրանքի ներքոյ լինէին, արդէն բանտը նստած կ’ըլլային, նախա-դատավարական կալանքի տակ
ըստ խորքի մեղադրանքը հիմնաւորուած լինի կամ ոչ, հըլէ մէյ մը նստած կ’ըլլար
ահա թէ ինչով է տարբերվում
«քաղաքացիի»-մաղաքացի, վրաս գրէ
բանանարիփապլիքի մակարդակին իսկ չէք… բարձրացած տակաւին
https://haytougchamlian.blog/