Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ

Մայիս 02,2019 18:42

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների թիմին՝ ԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդինի գլխավորությամբ:

Առաքելության նպատակն է մշակել ՈՎՀ-ի կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ, որոնք կօգնեն երկրներին կատարել ՈՎՀ-ի հետ կապված ծախսերի գնահատում, խթանել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ազգային արձագանքման միջոցառումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրները, ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, համագործակցության նորանոր ուղիները, ինչպես նաև ՈՎՀ ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության խթանումը և իրականացվող միջոցառումների ընդլայնումը:

Հաշվի առնելով Հայաստանում ՈՎՀ կանխարգելման և առողջապահության համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը` 2018 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի փորձագետների թիմն այցելել է Հայաստան և դրա արդյունքում պատրաստվել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» թեմայով զեկույց:

Զեկույցում ներկայացված են  ՈՎՀ հիմնախնդիրները և այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի), որոնք կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն էլ հավասար է 2017թ.-ի հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին: Հարկ է նշել, որ Հայաստանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 85%, վաղաժամ մահացությունը` շուրջ 20%:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031