Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
Արտաքին գործերի նախարարություն