ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։
Ազատ մամուլը էապես կարևոր է խաղաղության, արդարության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար:
Որևէ ժողովրդավարություն չի կարող ամբողջական լինել առանց թափանցիկ և վստահելի տեղեկատվության: Վերջինս արդար և անկողմնակալ հաստատություններ կառուցելու անկյունաքարն է, քանի որ հաշվետու է պահում առաջնորդներին և հնարավորություն տալիս ճշմարտությունը բարձրաձայնել իշխանություններին։
Սա հատկապես ճշմարիտ է ընտրությունների շրջանում, ինչն էլ այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրվա շեշտադրումն է։
Կարդացեք նաև
Փաստերը, ոչ թե կեղծիքները, պետք է ուղղորդեն մարդկանց իրենց ներկայացուցիչներին ընտրելիս:
Չնայած տեխնոլոգիան վերափոխել է այն միջոցները, որով ստանում և կիսում ենք տեղեկատվությունը, երբեմն այն օգտագործվում է հասարակության կարծիքն աղավաղելու կամ բռնություն և ատելություն բորբոքելու համար։
Քաղաքացիական ակտիվությունն ամբողջ աշխարհում տագնապալիորեն կրճատվել է:
Իսկ մամուլի դեմ հռետորաբանության աճի պայմաններում, ավելանում է նաև լրագրողների, այդ թվում՝ կանանց հանդեպ բռնությունն ու ոտնձգությունը:
Ես խորապես մտահոգված եմ ավելացող հարձակումների և անպատժելիության առիթով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2018 թվականին սպանվել է մոտ 100 լրագրող:
Հարյուրավորները բանտարկված են:
Երբ թիրախավորվում են ԶԼՄ-ների աշխատողները, տուժում են ամբողջական հասարակություններ։
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում բոլորին պաշտպանել լրագրողների իրավունքները, ովքեր ջանում են օգնել մեզ կառուցելու ավելի լավ աշխարհ։
ԳՀՎ երևանյան գրասենյակ